Թուրքական իշախանությունները սկսել են հրապարակել Դերսիմի ջարդերի մասին նյութերը

Թուրքական իշախանությունները սկսել են հրապարակել Դերսիմի ջարդերի մասին նյութերը

PanARMENIAN.Net - Թուրքական իշախանությունները սկսել են հրապարակել Դերսիմյան ջարդերի վերաբերյալ նյութեր: Ինչպես գրում են թուրքական ԶԼՄ-ը, ջարդերի վերաբերյալ փաստաթղթերը պահվում են մի շարք արխիվներում: Առայժմ հայտնի չէ, թե դրանցից որոնք են բացվելու օգտագործման համար:

Աառջին հրապարակված փաստաթուղթը իշխանությունների և ջարդերի մասնակիցներից մեկի` Սաիդ Ռիզայի, հետ նամակագրությունն է: Մասնավորապես, փաստաթուղթը նամակ է ուղղված ՆԳՆ 1937թ մայիսի 7-ին, որում Ռիզան արտահայտում է իր աջակցությունը կառավարությանը և իր դիրքորոշումը «Ալլահի թշնամիների դեմ, որոնք դեմ են իշխանություններին»:

Radikal պարբերականի կարծիքով, փաստաթղթերի հրապարակումը դարձել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներողության շարունակությունը` 1937թ իրականացված ծրագրի համար:

2011թ աշնանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին անգամ ներողություն է խնդրել 1930-ականներին սպանված 14 հազար քրդերի սպանության համար: Էրդողանի այս հայտարարությունը հնչել է ի պատասխան Քեմալ Ղըլիչդարօղլուի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության պահանջին:

1937-1939թթ ընթացքում թուրքական իշխանությունները սպանել են մոտ 14 հազար մարդ Դերսիմ նահանգում` ի պատասխան թուրքական կառավարության դեմ քրդերի ընդվզման:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---