Թողարկվել է Google+ սոցցանցի բջջային Android ծրագրի նոր թարմացումը

Թողարկվել է Google+ սոցցանցի բջջային Android ծրագրի նոր թարմացումը

PanARMENIAN.Net - Google-ը թողարկել է իր Google+ սոցիալական ցանցի նոր թարմացումը Android բջջային օպերացիոն համակարգի համար։ Այս մասին հաղորդում է Intomobile-ը։

Նոր տարբերակը պարունակում է մի շարք փոփոխություններ, բարելավումներ, նոր ֆունկցիաներ։ Օրինակ՝ օգտագործողներն արդեն կարող են տեսնել շրջանակների (Circles) ամենաթեժ քննարկվող թեմաները, նաև թե, ով է դիտել մեկնաբանությունները և +1-երը։ Ծրագրում ավելացել է նաև նկարների հոսքը դիտելու հնարավորություն։

Սակայն այս բոլոր թարմացումներն առայժմ հասանելի են միայն Android սմարթֆոնների համար և ոչ Android պլանշետների։

Google-ը հիմնեց իր սոցիալական ցանը 2011-ին հունիսին։ Այդ ժամանակից սկսած G+-ում անընդհատ նոր թարմացումներ են կատարվում՝ ավելանում ֆունկցիաներ, կոճակներ, նոր հնարավորություններ։ Վերջերս իր որոնողական համակարգում Google-ն ավելացրեց նաև G+-ի որոնման արդյունքներ, ինչը էլ ավելի է նպաստում կայքի առաջխաղացմանը։

G+-ի հիմնական մրցակիցը աշխարհի ամենամեծ Facebook սոցիալական ցանցն է 800 միլիոն օգտագործողով ողջ աշխարհում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---