9 փետրվարի 2012 - 15:01 AMT
Air France-ը չեղյալ է հայտարարել 18 չվերթ գործադուլի պատճառով

Օդաչուների և ավիացիոն անձնակազմի գործադուլի չորրորդ, ինչպես ակնկալվու է, վերջին օրը, ֆրանսիական Air France ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել միջազգային ու ներքին չվերթերը մայրաքաղաքի Ռուասի-Շառլ դը Գոլ օդանավակայանից: Ավիաընկերությունը ստիպված էր գրեթե վերջին վայրկյանին չեղյալ հայտարարել չվերթերը:

Գործադուլը սկսվել է փետրվարի 6-ին, գործադուլավորները դեմ են հանդես գալիս օրինագծին, որով գործադուլի մասնակիցներին պարտավորեցնում են անհատական կարգով իրազեկել գործատուին աշխատանքի դուրս չգալու մասին գործադուլից 48 ժամ առաջ: Նրանք գտնում են, որ օրինագիծը խախտում է նրանց իրավունքները: