Դևիդ Քեմերոն. Հուսով եմ` կկարողանանք արժանապատվորեն հանդես գալ EURO-2012-ին

Դևիդ Քեմերոն. Հուսով եմ` կկարողանանք արժանապատվորեն հանդես գալ EURO-2012-ին

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը անտարբեր չի անցել Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի և հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոյի միջև ծագած կոնֆլիկտի նկատմամբ: Կապելլով հեռացել է պաշտոնից, երբ ՖԱ-ն Ջոն Թերրին զրկել է ավագի թևկապից:\

«Հավաքականին այժմ պետք է նոր ավագ և նոր գլխավոր մարզիչ: Հուսով եմ, որ կկարողանանք հաղթահարել այս իրավիճակը և արժանապատվորեն հանդես գալ ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնությանը»,-Քեմերոնի խոսքը հայտնում է sport-express.ru-ն: Բացի այդ, նա մեկնաբանել է Հարրի Ռեդնապպի թեկնածությունը, որին բրիտանական մամուլը տեսնումէ գլխավոր մարզչի պաշտոնում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---