Թեհրան. ԱՄՆ-ն Իրանի հաշվին փորձում է սքողել իր անհաջողությունները

Թեհրան. ԱՄՆ-ն Իրանի հաշվին փորձում է սքողել իր անհաջողությունները

PanARMENIAN.Net - Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Ռամին Մեհմանփարաստը ԱՄՆ նախագահի կարգադրությունն այդ երկրում Իրանի ունեցվածքի սառեցման մասին «ներկայացում է» անվանել, որը կատարվելու երաշխիք չունի: «Այդ պատժամիջոցներից շատերը բացառապես բեմականացման բնույթ են կրում, օրինակ ինչպես Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ պատժամիջոցները Իրանի հետ բանկային գործարքների վերաբերյալ, քանի որ նման գործարքներ գոյություն չունեն»,-ասել է նա:

ԱՄՆ-ն նախագահական ընտրությունների «շեմին այդպիսով փորձում է սքողել իր անհաջողությունները», ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---