9 փետրվարի 2012 - 16:54 AMT
«Ղազախստանի նախագահի գավաթի» խաղարկությունում Հայաստանի Մ-17 հավաքականը ընդգրկվել է A խմբում

Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը ապրիլի 27-ից մայիսի 3-ը Ալմա Աթայում կմասնակցի «Ղազախստանի նախագահի գավաթի» մրցաշարին:

Արդեն հաստատվել է մրցաշարի անցկացման կարգն ու խաղացանկը:

Ութ թիմեր բաժավել են երկու խմբի: Հայաստանի ընտրանին ընդգրկվել է A խմբում, որտեղ կմրցի Ղազախստանի, Հունգարիայի և Թուրքմենստանի թիմերի հետ: B խմբում պայքարը կընթանա Չինաստանի, Ադրբեջանի, Իրանի և Վրաստանի հավաքականների միջև, տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Առաջին հանդիպումը հայ ֆուտբոլիստները կանցկացնեն ապրիլի 28-ին` Հունգարիայի դեմ: Հայաստան-Թուրքմենստան հանդիպումը կկայանա ապրիլի 29-ին, իսկ ղազախների հետ խաղը նշանակված է մայիսի 1-ին:

Իսկ փետրվարի 11-ից 16-ը Հայաստանի հավաքականն այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի Ֆուտբոլի Ակադեմիայում` ՀՖՖ տեխնիկական կենտրոնում: