9 փետրվարի 2012 - 17:15 AMT
Ռուսաստանում կկառուցվի 45 մլրդ ռուբլի արժողությամբ աշխարհում ամենահզոր լազերային սարքավորումը

45 մլրդ ռուբլի արժողությամբ աշխարհում հզորագույն լազերային սարքավորումը կարող է կառուցվել Ռուսաստանում Նիժգորոդյան մարզի շրջանում, գրում է ՌԻԱ Նովոստին՝ մեջբերելով Ռուսական դաշնային միջուկային կենտրոնի գիտական ղեկավար Իլդար Իլկաևին:

«Երկրի ղեկավարությունը որոշում է ընդունել խոշորագույն լազերային սարքավորում ստեղծելու մասին: Նման լազերային սարքավորում կա ԱՄՆ-ում, ֆրանսիացիներն ավարտում են շինարարությունը, սակայն մերը լինելու է աշխարհում լավագույնը»,- ասել է նա:

Այդ սարքավորումն ունի երկակի նշանակություն, «մի կողմից, դա օգտագործվում է ջերմամիջուկային զենքի մշակման համար, մյուս կողմից՝ էներգետիկ բաղադրիչ է»,- ասել է Իլկաևը և հավելել, որ շինարարության համար անհրաժեշտ է 10 տարի: