9 փետրվարի 2012 - 17:17 AMT
ԱԺ «Բաց դասի» այսօրվա ունկնդիրները Մանկավարժականի ուսանողներն էին

ՀՀ ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակներում փետրվարի 9-ին խորհրդարանում հյուրընկալվել են Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի տարբեր ֆակուլտետների մի խումբ ուսանողներ և դասախոսներ, որոնք ծանոթացել են խորհրդարանի աշխատանքներին, մասնակցել ԱԺ նիստին, որից հետո հանդիպել են ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի հետ:

ԱԺ-ից հայտնում են, որ ողջունելով հարազատ բուհ-ի ուսանողներին, Շարմազանովը պատանիներին և աղջիկներին ազատ երկխոսության կոչ է արել, ներկայացրել խորհրդարանական աշխատանքների առանձնահատկությունները:

Ապագա լրագրողներին, պատմաբաններին, սոցիոլոգներին , այլ մասնագիտություններ ընտրած ուսանողներին առավելապես հետաքրքրել են արտաքին, մասնավորապես` տարածաշրջանային քաղաքական զարգացումներին, մշակութային, հոքևոր հիմնախնդիրներին, բանակին, կրթությանը, ընտրական գործընթացներին, ցեղասպանության ճանաչմանն առնչվող և մի շարք այլ հարցեր: ԱԺ նախագահի տեղակալը հանգամանալի պատասխանել է բարձրացված հարցերին, ներկայացրել իր տեսակետները: