9 փետրվարի 2012 - 17:17 AMT
Նարեկ Հարթունյանի ընկերության միջոցների վրա նորից կալանք է դրվել

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչ Ռաֆայել Մկրտչյանը կայացրել է սփյուռքահայ ներդրող Սարո Հարթունյանի պատկանող «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարների վրա կալանք դնելու որոշում` արգելելով հաշիվներից գումարի կանխկիացումը, կանխիկ կամ փոխանցմամբ ելքագրումը:

Սակայն, որ մի քանի օր առաջ ՀՀ վարչական դատարանի որոշմամբ վերացվել էր հարկային մարմինների միջնորդությամբ ընկերության հաշվեհամարների վրա դրված արգելանքը:

«Սա նշանակում է, որ կիրառված արգելանքները չեն բխում օրենքի պահանջներից և չեն ծառայում օրենքով հետապնդող նպատակի: Ռ. Մկրտչյանը չէր կարող միանձնյա որոշումներ կայացնել, նա ընդամենը պատվեր է կատարում, որի նպատակը Նարեկին նշված հանցագործությունների մեջ մեղադրելն է և վախեցնելու միջոցով ստիպելը, որ Նարեկն ու նրա եղբայր Սարո Հարթունյանը գործարքի գնան»,- նշում Հարթունյանների ընտանիքի մամուլի պատասխանատու Մարիամ Մուղդուսյանը: