9 փետրվարի 2012 - 17:21 AMT
Ռումինիայի խորհրդարանը հաստատել է երկրի նոր կառավարության կազմը

Ռումինիայի խորհրդարանը հաստատել է երկրի կառավարության կազմը, որը նախօրեին առաջարկվել է նոր վարչապետ Միխայ Ռեզվանու Ունգուրյանուի կողմից, հինգշաբթի օրը հաղորդում է Ֆրանս Փրես գործակալությունը՝ մեջբերելով երկրի խորհրդարանում աղբյուրը: Ինչպես նշում է Ռումինիայի խորհրդարանի ներկայացուցիչը, Միխայ Ռեզվանու Ունգուրյանուի նոր կառավարության օգտին քվեարկել է 237 պատգամավոր, դեմ են քվեարկել ընդամենը երկու հոգի, ձեռնպահ են մնացել ընդդիմադիր կուսակցության պատգամավորները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Երկուշաբթի օրհ հրաժարական էր տվել Էմիլ Բոկի գլխավորած նախորդ կառավարությունը: Նա հայտարարել է, որ հրաժարական է տվել երկրում տնտեսական իրավիճակը բարելավելու համար: