9 փետրվարի 2012 - 17:41 AMT
«Օնասիս» հիմնադրամը Հունաստանում սովորելու համար հայտարարել է անվճար տեղերի մրցույթ

Հունաստանի «Օնասիս» հիմնադրամը 2012-2013 ուստարվա համար հայտարարել է մրցույթ՝ լեզվաբանության, պատմության, փիլիսոփայության, քաղաքագիտության, հասարակագիտության, երաժշտության, պարի և մանկավարժության ուղղություններով Հունաստանում հետբուհական կրթական և հետազոտական ծրագրեր իրականացնելու նպատակով:

ՀՀ ԿԳՆ-ից հայտնում են, որ ընտրություն անցած մասնակիցների ճանապարհածախսը և կեցությունը հոգում է հիմնադրամը: Լրացված հարցաթերթիկները և անհրաժեշտ փաստաթղթերը մինչև փետրվարի 29-ը պետք է ուղարկել «Օնասիս» հիմնադրամ: Հարցաթերթիկները կարող են լրացվել նաև առցանց տարբերակով::