9 փետրվարի 2012 - 17:48 AMT
Ամերիկացիները պնդում են, որ Իսրայելը ֆինանսավորում է իրանցի ահաբեկիչներին

Իրանում բարձրաստիճան քիմիկոսների և ֆիզիկոս-միջուկաբանների սպանություններն անցկացնում է տեղի ահաբեկչական կազմակերպությունը, որը ֆինանսավորվում է Իսրայելի կողմից, հաղորդում է NBC հեռուստաալիքը՝ մեջբերելով ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներին:

Այդ տվյալների համաձայն, 5 գիտնականների սպանությունը Իրանի Ժողովրդական մոջահեդներ խմբավորման ձեռքի գործն է: Հեռուստաալիքի զրուցակիցները պատմել են, որ Բարաք Օբամայի վարչակազմը գիտի այդ մասին, բայց ԻԺՄ գործողություններին անմիջականորեն չի մասնակցում:

Իսրայելն առայժմ չի հերքել և չի հաստատել իրանական ահաբեկիչների հետ համագործակցության մասին տեղեկատվությունը: Երկրի ԱԳՆ-ն հայտարարել է. «Քանի դեռ NBC-ն իր պնդումների ապացույցներ չի տրամադրի, մենք չենք մեկնաբանի այդ լուրերը»: