23 սեպտեմբերի 2003 - 21:44 AMT
ԲԱՔՎԻՆ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ «ՈՉ ՊԱՏԵՐԱԶՄ, ՈՉ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ» ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Ադրբեջանը շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձգձգմամբ, հայտարարել է այսօր լրագրողներին Բաքվում հանրապետության արտաքին գործերի փոխծնախարար Խալաֆ Խալաֆովը: «Մեզ ձեռնտու չէ ներկայիս «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» դրությունը, եւ մենք բազմիցս ենք արտահայտել այդ կապակցությամբ մեր դժգոհությունը միջազգային միջնորդներին», -ասել է նա: Ինչպես տեղեկացրել է «Ինտերֆաքս» գործակալությունը, փոխնախարարը նշել է, որ այդ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է ակտիվացնել միջազգային հանրության եւ ԵԱՀԿ երկրների ջանքերը: