9 փետրվարի 2012 - 17:51 AMT
Այշա Քադդաֆի. ՄԱԿ-ը չի փորձում գտնել հորս սպանողներին

Քադդաֆիի դուստր Այշան հայտարարել է, որ ՄԱԿ-ի հանձնաժողովը չի փորձում գտնել իր հորը սպանողներին:

Իր նամակում Այշան նշում է, որ սպասում էր, որ ՄԱԿ հանձնաժողովը կզբաղվի հոր և եղբոր սպանության հանգամանքների բացահայտմամբ:

«Այդ սպանությունները տեսել է ողջ աշխարհը, և քննադատվել նրանց կողմից, ովքեր օրենքի կողմնակիցներ են: Ուստի հանձանժողովի` հետաքննությունից հրաժարվելը, բացատրություն չունի»,-ասվում է նամակում:

Մուամար Քադդաֆին սպանվել է 2011թ հոկտեմբերի 20-ին: Նրա դին ամփոփվել է անապատում` գաղտնի տեղում: