9 փետրվարի 2012 - 17:52 AMT
Ռուսաստանի ՊՆ-ն ամռանը սպառազինության կստանա ստորջրյա հրթիռային նավեր

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը 2012թ. ամռանը մտադիր է սպառազինության վերցնել «Յուրի Դոլգոռուկի» ստորջրյա հրթիռակիրը, իսկ օգոստոսին՝ «Ալեքսանդր Նևսկի», հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, հղում անելով ՊՆ ղեկավար Անատոլի Սերդյուկովին:

Ինչպես ասել է ՌԴ ռազմածովային նավատորմի հրամանատար Վլադիմիր Վիսոցկին, արդեն հունիսից Ռուսաստանը առաջին անգամ վերջին 26 տարում կարող է կրկին պարեկային հերթապահության ուղորդել իր ռազմավարական սուզանավերը միջազգային ջրերում:

Վերոնշյալ նավերը դասվում են «Բորեյ» 995 նախագծին, մշակվել են «Ռուբին» կոնստրուկտորական բյուրոյի կողմից: