9 փետրվարի 2012 - 18:45 AMT
Հունաստանը պատրաստվում է համընդհանուր երկօրյա գործադուլի

Հունաստանի մասնավոր և պետական հատվածի ADEDY և GSEE առաջատար արհմիությունները փետրվարի 10-11-ը հայտարարել են 48-ժամյա համընդհանուր գործադուլ, ասվում է արհիմությունների հաղորդագրությունում: Գործադուլն անցկացվում է հունական իշխանությունների և վարկատուների միջազգային «եռյակի» հետ պատրաստվող համաձայնագրի դեմ: Համաձայնագիրը նախատեսում է ծախսերի, աշխատավարձերի և կենսաթոշակների կրճատում: