9 փետրվարի 2012 - 18:49 AMT
Ռուսատանը դեմ չէ թալիբների հետ բանակցություններին

ՌԴ ԱԳՆ ղեկավարը հատարարել է, որ Մոսկվայում կողջունեն թալիբների հետ երկխոսությունը, եթե նրանք կատարեն մի շարք պայմաններ: «Ռուսաստանը կաջակցի ցանկացած կապերի, որոնք իսկապես կծառայեն Աֆղանստանում ազգային հաշտեցման հանգելուն»,- ասել է Սերգեյ Լավրովը Պակիստանի ԱԳՆ ղեկավար Հինա Ռաբանի Կհարի հետ բանակցությունների արդյունքում հրավիրված մամլո ասուլիսում:

«Այդ գործընթացը պետք է ընթանա աֆղանացիների ղեկավարությամբ, իսկ թալիբները պետք է կատարեն մի շարք պայմաններ. հրաժարվեն բռնությունից, ճանաչեն Աֆղանստանի սահմանադրությունը և խզեն կապերը «Ալ Քայիդայի» հետ»,- ասել է Լավրովը: