9 փետրվարի 2012 - 19:02 AMT
Բրիտանացի դերասանուհի Նաոմի Ուոթսը կկատարի արքայադուստր Դիանայի դերը

Բրիտանացի դերասանուհի Նաոմի Ուոթսը կկատարի արքայադուստր Դիանայի դերը Օլիվեր Հիրշբիգելի «Թռիչքի մեջ բռնվածները» ֆիլմում, հինգշաբթի օրը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ֆիլմը պատմում է արքայադուստ Դիանայի կյանքի վերջին երկու տարիների, վիրաբույժ Հասնատ Քանի հետ նրա հարաբերությունների և մարդասիրական առաքելության մասին:

«Ինձ համար մեծ պատիվ է արքայադուստ Դիանայի դերը կատարելը, ում սիրել են ողջ աշխարհում: Ես անհամբերությամբ սպասում եմ նրան մարմնավորելու հնարավորությանը»,- ասել է Ուոթսը: