9 փետրվարի 2012 - 19:32 AMT
Aeroflot Open-ի 3-րդ տուր. Հրանտ Մելքումյանը սև ֆիգուրներով հաղթել է Սանտոշա Վիդիտին

Փետրվարի 9-ին Մոսկվայում ընթանում են Aeroflot Open շախմատի փառատոնի 3-րդ տուրի պարտիաները: Գլխավոր A մրցաշարում հայ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը սև ֆիգուրներով խաղացել է Սանտոշա Վիդիտի (Հնդկաստան) հետ և 48-րդ քայլին հաղթանակ տարել: Մելքումյանն իր հաշվում երկու միավոր ունի:

Վլադիմիր Հակոբյան – Միխայիլ Ուլիբին և Կարեն Գրիգորյան – Պավել Պոնկրատով պարտիաները դեռ շարունակվում են:

Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 125 000 եվրո: Երեք Open մրցաշարեր կձևավորվեն դրանց մասնակիցների վարկանիշների հիման վրա և կանցկացվեն շվեյցարական համակարգով` 9 տուրերով: Ամենամեծ հետաքրքրությունն է ներկայացնում А խումբը, որտեղ պահանջվում է 2550-ից ավել վարկանիշ, և որին մասնակցելու են մի շարք էքստրա դասի շախմատիստներ: Փառատոնի շրջանակում բացի Open մրցաշարերից կանցկացվի նաև բլից-մրցաշար: