9 փետրվարի 2012 - 19:35 AMT
Երևանում տեղի կունենա «Վիսոցկի. Շնորհակալություն, որ ողջ ես» ֆիլմի փակ ցուցադրությունը

Փետրվարի 11-ին Մոսկվայի տանը տեղի կունենա «Վիսոցկի. Շնորհակալություն, որ ողջ ես» ֆիլմի երևանյան պրեմիերան (ռեժիսոր՝ Պյոտր Բուսլով): Ֆիլմը կներկայացնի լեգենդար դերասանի որդին՝ սցենարիստ և ֆիլմի պրոդյուսերներից մեկը՝ Նիկիտա Վիսոցկին: Փակ ցուցադրությունից հետո Նիկիտան կպատասխանի հանդիսատեսի հարցերին: