ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը հետաքրքրված է Երևանի զարգացման ծրագրերով

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը հետաքրքրված է Երևանի զարգացման ծրագրերով

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչի հետ, տեղեկացնում են քաղաքապետարանի մամլո ծառայությունից։

Հանդիպման ժամանակ Տարոն Մարգարյանը նշել է, որ, չնայած երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակին, Երևանի և բրիտանական քաղաքների միջև մինչ օրս գործընկերային կապեր չեն հաստատվել.«Համոզված եմ, որ ձեր և Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի գործուն աջակցությամբ այդ բացը շուտով կլրացվի»։

Դեսպան Լիչը հետաքրքրվել է Երևանի զարգացման ծրագրերով՝ առանձնացնելով իր հետաքրքրվածությունը հատկապես բնապահպանական և հուշարձանների պահպանության ոլորտներում։ Քաղաքապետը համառոտ ներկայացրել է նրան Երևանի զարգացման ռազմավարությունն ու ծրագրային առաջնահերթությունները։

«Վստահ եմ, որ տեղական ինքնակառավարման ոլորտում Երևանի և բրիտանական քաղաքների միջև փորձի փոխանակումը երկուստեք օգտակար կլինի և կնպաստի փոխադարձ կապերի ամրապնդմանը, զարգացմանն ու ընդլայնմանը»,- նշել է Տարոն Մարգարյանը՝ ավելացնելով, որ քաղաքապետարանը պատրաստ է քննարկելու և կյանքի կոչելու փոխշահավետ ծրագրեր։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---