10 փետրվարի 2012 - 09:25 AMT
EURO-2012-ի մեկնարկի նախօրեին Գդանսկի մարզադաշտում կփոխարինվի խոտածածկը

EURO-2012-ի մեկնարկի նախօրեին Գդանսկի մարզադաշտում, որը առաջնության չորս հանդիպում է ընդունելու, կփոխարինվի խոտածածկը: Ինչպես տեղեկացրել է Գդանսկի Ներդրումների վյուրոյի միության փոխնախագահ Ադամ Կալատան, խաղահրապարակը կթարմացվի Լեհաստանի առաջնությունում «Լեգիայի» վերջին հանդիպման ավարտից հետո, հաղորդում է sport.segodnya.ua-ն:

«Մարզադաշտի խոտը դեռ ոչ մի անգամ չեն փոխել: Բայց անկախ այն բանից, թե ինչ վիճակում է կգտնվի դաշտը ֆուտբոլային խաղաշրջանի ավարտից հետո, ֆուտբոլի մայրցամաքային առաջնության չորս հանդիպումները տեղի կունենան նոր խոտի վրա: Դաշտը պետք է բարձրորակ լինի, քանի որ դա մեծ նշանակություն ունի մարզիկների համար»,- ընդգծել է նա:

Մայիսի կեսերին Գդանսկի մարզադաշտի ղեկավարումը կանցնի ՈՒԵՖԱ-ին, և օբյեկտը ստիպված կլինի ազատվել «Լեգիայի» ակումբային խորհրդանշաններից, ինչպես նաև կապամոնտաժվեն մարզադաշտի անվան գրությունները ճակատային հատվածում: