10 փետրվարի 2012 - 09:57 AMT
«Հայկական ժամանակ». Սեփական որդիներին խեղդամահ արած Ռոզա Ալոյանը անմեղսունակ է ճանաչվել

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը նախօրեին հաստատել է անցած տարվա սեպտեմբերի 6-ին սեփական որդիներին` 6-ամյա Վարդանին և չորսամյա Հայկին խեղդամահ արած Ռոզա Ալոյանի անմեղսունակությունը:

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ հանրային պաշտպան Լուիզա Հարությունյանը երեկ թերթին հայտնել է, որ դատարանի որոշմամբ Արարատի բնակչուհի Ռոզա Ալոյանը հարկադիր բուժում կստանա հոգեբուժարանում: