10 փետրվարի 2012 - 10:06 AMT
«Հայկական ժամանակ». Սերժ Սարգսյանի շահավետ թվաբանությունը

Եթե Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններն արժանանան եվրոպացի դիտորդների դրական գնահատականին, այդ ընտրությունների արդյունքում ձևավորված կառավարությունը խոշոր նվիրատվություններ կստանա Եվրամիությունից:

«Հայկական ժամանակը» գրում է, թե Հայաստանում Եվրամիության դեսպանները հենց այսպիսի ուղերձ են փոխանցել Հայաստանի իշխանություններին, հավաստիացնելով, որ մայիսին կայանալիք ընտրությունների օրինական ընթացքի դեպքում մինչև սեպտեմբեր Հայաստանը կստանա հարյուր միլիոն եվրոյի միանվագ օգնություն, իսկ մինչև տարեվերջ կհրավիրվի Հայաստանի հարցով ԵՄ երկրների կոնֆերանս, որի արդյունքում մեր երկրին կտրամադրվի մինչև մեկուկես միլիարդ եվրոյի դրամաշնորհ:

Ազատ և արդար ընտրություններ անցկացնելու Սերժ Սարգսյանի խոստումը, թերթի տեղեկություններով, պայմանավորված է հենց նշված թվաբանությամբ: