10 փետրվարի 2012 - 10:31 AMT
Պենտագոնը որոշել է առաջնային գիծ մղել կին-զինվորականներին

ԱՄՆ զինված ուժերի հրամանատարությունը հայտարարել է մարտական զորամասերում կանանց ծառայության պայմանները մեղմացնելու մասին:

Կանայք նախկինի նման չեն կարող ծառայել հետևազորում, զրահատանկային զորքերում և մասնակցել հատուկ գործողությունների, քանի որ այդ զորքերը և նրանց մարտական առաջադրանքները, հրամատարության կարծիքով, կապված են կյանքի համար բարձր ռիսկի հետ:

Սակայնն նոր կանոնները թույլ կտան ժամանակակից ամազոնուհիներին մոտենալ առաջնագծին:

Կին-զինվորականները նախատեսվող բարեփոխումներն անբավարար են համարում, հաղորդում է BBC-ն: