10 փետրվարի 2012 - 10:37 AMT
Վրաստանի պատրիարքությունը նոր պայմաններ է առաջադրել Բաթումում մզկիթի կառուցման համար

Վրաստանի պատրիարքությունը պահանջել է ընդգրկել իրեն Վրաստանի և Թուրքիայի տարածքներում մզկիթների և եկեղեցիների վերականգնման հարցով բանակցությունների մեջ, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

«Մենք պահանջում ենք ընդգրկել մեզ Թուրքիայում և Վրաստանում մզկիթների և եկեղեցիների վերականգնման շուրջ բանակցությունների մեջ: Եթե այդ առաջարկն ինչ-որ պատճառով անընդունելի է թուրքական կողմի համար, ապա մեզ համար անընդունելի է Բաթումում մզկիթի շինարարությունը»,- ասվում է պատրիարքության պաշտոնական հայտարարությունում: