10 փետրվարի 2012 - 11:01 AMT
Թուրքիայում ձերբակալվել է ավելի քան 30 մարդ, ովքեր կասկածվում են ահաբեկչության մեջ

Թուրքիայի անվտանգության ուժերի իրականացրած մի շարք գործողությունների արդյունքում Ադանա քաղաքում ձերբակալվել է 35 մարդ, հայտնում է TRT Haber հառուստաալիքը:

Ձերբակալվածները կասկածվում են մի շարք ահաբեկչություններին մասնակցելու և Քրդական աշխատավորական կուսակցության ահաբեկիչներին աջակցելու մեջ:

ՔԱԿ գրոհայինները պարբերաբար ահաբեկչական գործողություններ են կազմակերպում ինչպես խաղաղ բնակչության, այնպես էլ երկրի անվտանգության ուժերի դեմ:

ՔԱԿ-ն արդեն 25 տարի է պահանջում է քրդական անկախ պետության ստեղծում: Այն ՄԱԿ-ի և ԵՄ կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն: