10 փետրվարի 2012 - 11:51 AMT
«Զվարթնոց» օդանավակայանում բոլոր թռիչքներն ու վայրէջքերը հետաձգված են

«Զվարթնոց» օդանավակայանում բոլոր թռիչքներն ու վայրէջքերը այս պահի դրությամբ հետաձգված են: PanARMENIAN.Net-ի հետ զրույցում այս մասին ասաց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը: «Բոլորին զգուշացրել ենք, որ օդանավակայանը այս պահին չի կարող ինքաթիռ ընդունել»,- ասաց նա:

Թռիչքներն ու վայրէջքերը «Զվարթնոց» օդանավակայանում կվերսկսվեն միայն ձյան դադարելուց 40 րոպե անց: