10 փետրվարի 2012 - 11:59 AMT
«Դինամոն» «Սան Ֆերնանդոյի» հետ ընկերական խաղում 5:1 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել

«Դինամոն» Իսպանիայի ուսումնամարզական հավաքի ընթացքում ընկերական խաղ է անցկացրել «Սան Ֆերնանդոյի» դեմ: Խաղն ավարտվել է 5ՙ:1 հաշվով` հօգուտ Ռոման Բերեզովսկու ակումբի:

Հայաստանի հավաքականի դարպասապահը «Դինամոյի» դարպասները պաշտպանել է առաջին խաղակեսում և գնդակ բաց չի թողել:

Փետրվարի 7-ին «Դինամոն» Իսպանիայի հավաքի իր առաջին ընկերական խաղում հաղթանակ է տարել չեխական «Սպարտայի» նկատմամբ: