10 փետրվարի 2012 - 12:00 AMT
Վիետնամցի գիտնականները հայտնաբերել են առանց աչքերի կարիճների երկու տեսակ

Վիետնամցի գիտնականները հայտնաբերել են ավելի վաղ անհայտ կարիճների երկու տեսակ:

Առանց աչքերի կարիճները բնակվում են քարանձավներում և դասվում են pseudochactidae հազվադեպ ենթադասին: Գիտությանը հայտնի են նման կարիճների միայն երկու տեսակ` մեկը Լաոսում, մյուսը` Տաջիկստանում և Ուզբեկստանում:

Բացահայտումն արվել է գերմանական հետազոտական ծրագրի հաշվին, որն իրականացվում է Պխոնգ Նա-Կխե Բանգ ազգային պարկում: