2012-ի հունվարի ամենավաճառված խաղը Call of Duty-ն է

2012-ի հունվարի ամենավաճառված խաղը Call of Duty-ն է

PanARMENIAN.Net - Տեսախաղերի վաճառքը 2012-ի հունվար ամսին նվազել է, գրում է USA Today-ը։ Ըստ պարբերականի, խնդիրն այն է, որ շատ քիչ նոր խաղեր գործարկվեցին հունվարին։

Ընդհանուր խաղերի և խաղերի համակարգերի, աքսեսուարների վաճառքն ընկել է 34%-ով՝ 750 միլիոն դոլարի, ինչը համեմատած 2011-ի հունվարի արդյունքների ՝ 1,14 միլիարդ դոլարի հետ, լավ ցուցահնիշ է։ Այս տվյալները կազմել է հետազոտական-վերլուծական ընկերություն NPD Group-ը։

NPD Group-ի տվյալներով սպառողները ծախսել են 355 միլիոն դոլար խաղեր գնելու համար, և 199 միլիոն՝ խաղերի համակարգերը գնելու համար։

Ընկերությունը նաև կազմել է 2012-ի հունվար ամսի ամենաշատ վաճառված խաղերի տասնյակը։ Տասնյակի առաջին հորիզոնականում է Call of Duty: Modern Warfare 3 խաղը, ապա հաջորդում են՝ Just Dance 3 , Elder Scrolls V: Skyrim , NBA 2K12 , Battlefield 3, Madden NFL 12 , Mario Kart 7 , Skylanders: Spyro's Adventure , Zumba Fitness 2: Party Yourself և Saints Row: The Third խաղերը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---