10 փետրվարի 2012 - 12:26 AMT
Հայաստանը ԱՊՀ առաջատարն է ինտերնետի հասանելիության մակարդակով

InternetWorldStats.com միջազգային մոնիտորինգային կազմակեպությունը, որը տվյալներ է տրամադրում աշխարհում ինտերնետից օգտվողների քանակի մասին, ինչպես նաև տարբեր երկրներում նրա հասանելիության մակարդակի վերաբերյալ, հրապարակել է 2011թ. զեկույցը:

Ըստ հետազոտության, ինտերնետը հասանելի է Երկրի բնակչության միայն 32,7% համար: Աշխարհում ինտերնետից օգտվողների ընդհանուր քանակը 2011թ. կազմել է 2,267,233,742 մարդ:

Զեկույցում ասվում է, որ Հայաստանում ինտերնետը հասանելի է բնակչության 47,4 տոկոսի կամ 1,796,550 մարդու համար: Ընդ որում, նախորդ տարի Հայաստանի ցուցանիշն ընդամենը 7 տոկոս էր: Այդպիսով, Հայաստանը ԱՊՀ առաջատարն է ինտերնետի հասանելիության մակարդակով:

Ըստ 2011թ. զեկույցի, Ադրբեջանում ինտերնետը հասանելի է բնակչության 44,1% տոկոսին: 2010թ, համեմատ այդ ցուցանիշն Ադրբեջանում կրճատվել է 0,3 տոկոսով:

«InternetWorldStats.com» ցուցակի առաջատարներն են Իսլանդիան (բնակչության 97 տոկոս), Նորվեգիան (94,4 տոկոս) և Շվեդիան (92,4 տոկոս), իսկ Ասիայում առաջատարն է Հարավային Կորեան՝ 80,9 տոկոսով, հայտնում է novostnik.ru-ն: