10 փետրվարի 2012 - 12:37 AMT
Փետրվարի 20-24 Վիեննայում կկայանա բոլոր 53 ասոցիացիաների ֆուտբոլային բժիշկների հանդիպում

ՈւԵՖԱ-ի սերտ համագործակցությունը եվրոպական ֆուտբոլի բարօրության 53 ազգային ասոցիացիաների հետ կզարգանա ևս մեկ կարևոր ուղղությամբ: Փետրվարին մեկնարկում է հատուկ ծրագիր, որի շրջանակներում ազգային ասոցիացիաները կսկսեն փոխանակել ֆուտբոլային բժշկական փորձը:

Բուժօգնությունը խաղերի կարևոր բաղկացուցիչներից է: ՈւԵՖԱ-ի` բժիշկներին ուսուցանելու ծրագիրը կոչված է հաստատելու նոր ստանդարտներ` եվրոպական ֆուտբոլում պրոֆեսիոնալ գիտելիքների փոխանակման համար:

Առաջին աշխատանքային հանդիպումը կկայանա Վիեննայում, որտեղ փետրվարի 20-24 կկայանան երկու քառօրյա խմբային հանդիպումներ` 53 ասոցիացիաների հավաքականների բժիշկների մասնակցությամբ: Նման լայն ներկայացուցչությունը խոսում է Եվրոպայում ծրագրով հետաքրքրվածության մեծ հետաքրքրության մասին:

Վիեննայի հանդիպման հիմնական թեմաներից են լինելու ֆուտբոլային բժիշկների պատասխանատվությունը, ինչպես նաև խաղացողներին անհրաժեշտ շտապ օգնություն ցուցաբերման հարցերը: Գալիք սեմինարների օրակարգում է լինելու նաև վնասվածքների կանխարգելման, բուժման և վերականգնման, ինչպես նաև հակադոպինգին առնչվող հարցեր: