10 փետրվարի 2012 - 13:18 AMT
Փորձագետ. Երկրի կենսոլորտը բնաջնջման 6-րդ փուլում է

Երկրի կենսոլորտը բնաջնջման 6-րդ փուլում էՙ ինչը կհանգեցնի հազարավոր կենդանատեսակների ոչնչացման, հայտնել է IUCN-ի` Բնության պահպանության միջազգային միության նախագահ Աշոկ Հոսլան:

Ըստ նրա, մոլորակի կենսաբանական բազմազանությունն աստիճանաբար նվազում է. ամեն օր անվերադարձ անհայտանում են կենտանիների 100 տեսակներ: Բացի այդ հրդեհներից և անտառահատումներից օրական ոչնչացվում է 50 հա անտառ և մոտ 20հա գյուղատնտեսական տարածքներ, որոնց տեղում աստիճանաբար անապատային տարածք է առաջանում:

Նա կարևորել է նաև մթնոլորտային արտանետումների խնդիրը, որոնք ավելի են վատացնում իրավիճակը: