Հայ փորձագետ. ԱՄՆ կօգտագործի Ադրբեջանի տարածքը` Իրանի դեմ պատերազմի դեպքում

Հայ փորձագետ. ԱՄՆ կօգտագործի Ադրբեջանի տարածքը` Իրանի դեմ պատերազմի դեպքում

PanARMENIAN.Net - ԱՄՆ անպայման կօգտագործի Ադրբեջանի տարածքը Իրանի դեմ հնարավոր ռազմական օպերացիա իրականացնելու նպատակով: Այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է թուրքագետ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«ԱՄՆ հետ համագործակցության պատրվակով Ադրբեջանը կփորձի լուծել ղարաբաղյան հակամարտությունն իր օգտին»,-հայտարարել է փորձագետը: Սակայն միևնույն ժամանակ Սաֆրաստյանը համոզված է, որ մոտ ապագայում Իրանի դեմ ռազմական գործողություններ չեն ծավալվի:

«Ռազմավարական տեսանկյունից Իրանի հետ պատերազմը ԱՄՆ օգուտ չի բերի, քանի որ, ինչքան էլ պարադոքսալ թվա, Իրանի բնակչությունը ավելի դրական է տրամադրված ԱՄՆ նկատմամբ, քան Ամերիկայի մի քանի համագործակից երկրներում, և ԱՄՆ դա գիտի»,- նկատել է Սաֆրաստյանը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---