10 փետրվարի 2012 - 14:38 AMT
Սերգո Կարապետյան. Ազոտային պարարտանյութերն ու դիզվառելիքը կհասնի գյուղացիներին

Հայաստանի գյուղական համայնքների ղեկավարները մի պարկ ազոտային պարարտանյութերի դիմաց պետք է 6 հազ. դրամից ավելի չվերցնեն և հավաքված գումարը փոխանցեն մատակարար ընկերություններին: «Այն գյուղացիները, որոնք ավելի բարձր գնով են ձեռք բերել պարարտանյութերը, արդեն հետ են ստացել իրենց գումարը»,- փետրվարի 10-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է պետգերատեսչության ղեկավար Սերգո Կարապետյանը` հավելելով, որ պարարտանյութերի փոխադրման և ճանապարհածախսի համար հողագործները չպետք է հավելյալ վճարեն:

Իսկ ինչ վերաբերում է դիզվառելիքի բաշխմանը, ապա նախարարը կոռուպցիոն ռիսկեր չի տեսնում կապված այն բանի հետ, որ «Ֆլեշ» ընկերությունը մատակարար է ընտրվել առանց պետգնման համար տենդերի հայտարարման: «Պետգնումների կազմակերպումը շատ ժամանակ է պահանջում, և այդ ընկերությունը վերջին տարիներին բարձրորակ դիզվառելիք է մատակարարել ցածր գներով»,- պարզաբանել է նա: Սերգոյ Կարապետյանը հիշեցրել է, որ ընկերությունը դիզվառելիք կմատակարարի 2012թ. փետրվարի 15-ից ապրիլի 20-ը:

Հայաստանի կառավարությունը փետրվարի 2-ին հաստատել է ֆերմերներին աջակցելու պետական ծրագիրը: Հայաստանի ռեզերվային ֆոնդից գյուղատնտեսության նախարարությանը հատկացվելու է 1,3 մլրդ դրամ` ֆերմերների կողմից 12 600 տ անհրաժեշտ դիզվառելիքի ձեռքբերմանն աջակցելու համար:

Ֆերմերներին դիզվառելիքը վաճառվելու է լիտրի դիմաց 350 դրամով: