10 փետրվարի 2012 - 14:50 AMT
Բաշար Ասադը գաղտնի դո՞ւրս է բերել կնոջն ու երեխաներին Դամասկոսից

Փետրվարի լույս 10-ի գիշերը պահպանվող ավտոշարասյունը նախագահական պալատից մեկնել է ռազմական օդանավակայանի ուղղությամբ: Ապստամբները, նկատելով դա, կասկածել են, որ այնտեղ կարևոր անձիք են գտնվում: Շարասյունը գնդակոծվել է ապստամբների կողմից, սակայն, «կարևոր աձանց» հաջողվել է բարեհաջող կերպով հասնել ռազմական ինքնաթիռին, որը թռել է անհայտ ուղղությամբ:

Ինչպես հայտնի է դարձել լրագրող Դանիել Սիրիոտտին, ապստամբները չեն սխալվել. շարասյունը ուղեկցում էր Բաշար Ասադի կնոջը՝ Ասմային և նրա մորը՝ Ինեսսա Ասադին: Որոշ տվյալներով, նրանց հետ էին նաև բարձրաստիճան պաշտոնյաների երեխաները:

Հավանաբար ինքնաթիռը ուղղություն է վերցրել դեպի Սուդան, կամ Եմեն, այնտեղից էլ Արևմտյան Եվրոպայի որևէ երկիր, ինչը գաղտնի է պահվում:

Բաշար Ասադի կինը՝ Ասմա Բաշարը բրիտանական քաղաքացիություն ունի: Այնտեղ են բնակվում նրա ծնողները: Սակայն, քիչ հավանական է, որ նա երեխաների՝ 11-ամյա Հաֆեզի, 9-ամյա Զայանի ու 7-ամյա Կարիմի հետ կհյուրընկալվի նրանց մոտ:

Սիրիայի նախագահի ընտանիքի փախուստի մասին հաղորդագրություն է ստացվել նաև Եգիպտոսի անվտանգության ծառայություններից: ԱՊԼ առաքելությանը մասնակից եգիպտացի դիվանագետներից մեկը հայտնել է, որ հավանաբար Ասադի ընտանիքի անվտանգության հարցն արծարծվել է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպմանը Ասադի հետ՝ ենթադրվում է, որ Ասադին քաղաքական ապաստան է խոստացվել: Սակայն Սիրիայի նախագահը մերժել է առաջարկը, քանի որ դա կապված էր հրաժարականի ու նախագահի իրավասություններն իր տեղակալ Ասադ Ֆարուխին փոխանցելու հետ: