10 փետրվարի 2012 - 14:52 AMT
Հրանտ Բագրատյանը ողջունել է ԲՀԿ դիրքորոշումը

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն աջակցել է «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության դիրքորոշումը «Կանխիկ օպերացիաների սահմանափակման մասին» օրինագծի վերաբերյալ: «Ես ողջունում եմ «Բարգավաճ Հայաստանի» այդ քայլը, թեև դա ոչինչ չի փոխի»,- Երևանում մամլո ասուլիսում ասել է Բագրատյանը:

Բագրատյանի խոսքով, այդ օրինագծի նպատակը բանկերը հարստացնելն է, այլ ոչ թե ստվերային տնտեսության հետ պայքարը: «Կանխիկ օպերացիաները կապ չունեն «ստվերի» հետ: Դա հիմարություն է… Նրանց նպատակը մեկն է. որպեսզի բանկերը գումար վաստակեն դրա վրա»,- ասել է նա: Այդ համատեքստում Բագրատյանը հեգնանքով նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանի մտերմությունը բանկային օղակների հետ:

ՀՀԿ և «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցությունների միջև հարաբերությունները վերջին օրերին սրվել են: Փետրվարի 6-ին այն պատճառով, որ «Բարգավաճ Հայաստանը» չմասնակցեց քվեարկությանը, խորհրդարանին չհաջողվեց առաջին ընթերցմամբ ընդունել «Կանխիկ օպերացիաների սահմանափակման մասին» օրինագիծը: ՀՀԿ կողմից կտրուկ մեղադրանքներից հետո այն մասին, որ «Բարգավաճ Հայաստանի» խոսքն ու գործը չեն համընկնում», ԲՀԿ-ն փետրվարի 7-ին որոշեց բոյկոտել խորհրդարանի նիստը: