10 փետրվարի 2012 - 15:02 AMT
Անդերս Ֆոգ Ռասմուսեն. ՆԱՏՕ-ն մտադիր չէ միջամտել սիրիական ճգնաժամին

ՆԱՏՕ-ն մտադիր չէ միջամտել սիրիական ճգնաժամին, ուրբաթ օրը հայտարարել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը թուրքական NTV հեռուստաընկերության եթերում:

«Սիրիան չի գտնվում մեր օրակարգում, բայց միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ն ուշադիր հետևում է այդ երկրում տիրող իրավիճակին»,- ասել է Ռասմուսենը, հայտարարում է ՌԻԱ Նովոստին:

«Ես դատապարտում են քաղաքացիների դեմ ուժի կիրառումը: Սիրիական ղեկավարությունը պետք է կատարի իր ժողովրդի օրինական և ժողովրդավարական պահանջները»,- ասելէ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը: