10 փետրվարի 2012 - 15:07 AMT
Կոտայք-Չարենցավան ճանապարհահատվածը դժվարանցանելի է

Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 10-ի ժամը 14.30-ի դրությամբ,առատ ձյան պատճառով դժվարանցանելի է Կոտայք-Չարենցավան ճանապարհահատվածը: Բոլոր ուժերը մոբիլիզացված են և հանրապետության ողջ տարածքում շուրջօրյա կատարվում են ձյունից մաքրման,աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ: Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: