10 փետրվարի 2012 - 15:24 AMT
Առատ ձյան պատճառով վնասվել են Կարմրաշենի 5 բազմաբնակարան շենքերի տանիքները

Փետրվարի 10-ին, ժամը 12.05-ին Կարմրաշենի գյուղապետից արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղեկատվություն է ստացվել, որ տեղացած ձյան ծանրությունից գյուղի 5 բազմաբնակարան շենքերի տանիքները մասնակի վնասվել են: Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի քաղաքաշինության վարչության և տրանսպորտի բաժնի պետերը: