ԱՄՆ լրագրող. ԱՄՆ հակասական դիրքորոշումը Ցեղասպանության հարցում խարխլում է երկրի բարոյական հիմքերը

ԱՄՆ լրագրող. ԱՄՆ հակասական դիրքորոշումը Ցեղասպանության հարցում խարխլում է երկրի բարոյական հիմքերը

PanARMENIAN.Net - Ամերիկացի լրագրող, Հարավային Կալիֆորնիայի համալսարանի կայքի թղթակից Թեսբի Հերվիսը հոդված է հրապարակել ԱՄՆ դիրքորոշման մասին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին: ԱՄՆ հակասական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում խարխլում է երկրի բարոյական հիմքերը»,-գրում է նա:

Հոդվածում ներկայացված են վերջին իրադարձությունները, կապված Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման հետ՝ շեշտը դնելով Թուրքիայի ագրեսիվ արձագանքի վրա, «որը ձգտում է դառնալ տարածաշրջանի առաջնորդը, ժողովրդավարության օրինակը արաբական երկրների համար»:

«Չնայած թուրքական իշխանությունների հակազդեցությանը՝ վարչապետ Էրդողանի ու նախարար Բաղիշի հայտարարություններին, Օբաման ամրապնդում է հարաբերությունները Թուրքիայի հետ»,-գրում է հեղինակը:

Ըստ նրա, նման դիրքորոշումը հանգեցնում է այն մտքին, որ «Ամերիկան ավելի շատ է զգում Թուրքիայի կարիքը, քան Թուրքիան՝ Ամերիկայի»:

Ըստ հեղինակի, Օբաման վերջերս Թուրքիային նշել է ԱՄՆ 5 միջազգային գործընկերների թվում, այն դեպքում, երբ իր նախընտրական արշավի ժամանակ նա գրում է ԱՄՆ հայերին, որ «փաստերն անհերքելի են, պատմական փաստերը խեղաթյուրող պաշտոնական քաղաքականությունը չի կարող կայացած համարվել»:

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությունը Հերվիսը հիմնավորում է Genocide Watch-ի արդյունքներով, որը սահմանել է այն 18 երկրների ցանկը, որոնք ցեղասպանության են ենթարկվել: «Փողը, տարածքն ու հուշարձանները աննշան կերպով են մեղմում պատմական ցավը, սակայն ճանաչումն արդեն իսկ մեծ առաջընթաց է զոհվածների հիշատակը հարգելու ու ապագայում նման ոճրագործությունները կանխելու գործում»,-ասել է Հերվիսը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:

Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---