Հայ փորձագետ, Չինաստանը բաց չի թողնի էժան իրանական նավթ ձեռք բերելու հնարավորությունը

Հայ փորձագետ, Չինաստանը բաց չի թողնի էժան իրանական նավթ ձեռք բերելու հնարավորությունը

PanARMENIAN.Net - «Չինաստանն այն պետությունների շարքում չէ, որոնց վրա Արևմուտքը կարող է ճնշում գործադրել»,- հայտնել է իրանագետ Ռուդիկ Յարալյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում:

Նրա կարծիքով` Չինաստանը չի միանա հակաիրանական պատժամիջոցներին: «Չինաստանն իր քաղաքական գործողություններով փորձում է ճնշում գործադրել Իրանի վրա, որպեսզի հետագայում էժան նավթ գնի»,- հայտնել է նա:

Ավելի վաղ Չինաստանը մերժել է ԱՄՆ պատժամիջոցները, որոնք կիրառվել են իրանական նավթի հանդեպ: Պաշտոնական Պեկինը դեմ է ըստ էության երկու տարբեր թեմաների կապակցմանը. «Իրանի միջուկային ծրագրի և առևտրի միջև ոչ մի կապ չկա: Չինաստանի կառավարությունն օժանդակում է միջուկային զենք չտարածելու ուղղությամբ ջանքերին: Բայց մենք նաև գտնում ենք, որ Իրանն իրավունք ունի օգտագործելու միջուկային էներգիան խաղաղ նպատակներով»: Այս հայտարարությունը կատարվել է այն ժամանակ, երբ ԱՄՆ ֆինանսների նախարարը այցով գտնվում էր Չինաստանում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---