Գերմանիան հրաժարվել է ստորագրել ACTA օրինագիծը10 փետրվարի 2012 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կառավարությունը՝ հետևելով Չեխիայի, Լեհաստանի օրինակին, հրաժարվել է ստորագրել Կոնտրաֆակցիայի դեմ պայքարի վերաբերյալ առևտրային համաձայնագրի (The Anti-Counterfeiting Trade Agreement, ACTA) տակ։ Այս մասին հայտնում է M&G-ն։ACTA-ի վերաբերյալ բանակցությունները, որոնք ընթանում էին ԱՄՆ, ԵՄ, Ճապոնիայի և այլ երկրների միջև 2012-ի հունվարից, երկար ժամանակ հասարակայնությունից գաղտնի էին պահվում, այնուհետև դրանց մասին տեղեկատվությունը հայտնվել է WikiLeaks կայքում: ACTA-ն իրենից ներկայացնում է միջազգային փաստաթուղթ մտավոր սեփականության պաշտպանության մասին: Այն իրավունք է տալիս մաքսային ծառայության աշխատողներին զննել երկրի սահմանները հատող անձանց համակարգիչները, իսկ պրովայդերներին պարտավորեցնում է հաղորդել է օգտագործողների կողմից հեղինակային իրավունքները խախտելու մասին: ACTA-ի ընդունումից հրաժարվել են Լեհաստանը, ապա Չեխիան։ Այս երկու երկրներում մեծ բողոքի ակցիաներ են եղել ընդդեմ օրինագծի։ Վաղը՝ փետրվարի 11-ին եվրոպական մի շարք երկներում լայնամասշտաբ բողոքի-ցույցեր են կայանալու՝ ընդդեմ ACTA-ի։ Վերջին 3 շաբաթների ընթացքում Anonymous հաքերային խմբավորումը կիբերհարձակումների է ենթարկել Ֆրանսիայի, Լեհաստանի, Հունաստանի, ԱՄՆ-ի կառավարական կայքերը։ Բոլոր այս հարձակումներով խմբավորումը պայքարում է SOPA/PIPA և ACTA օրինագծերի և Megaupload ֆայլերի փոխանակման կայքը փակելու դեմ։ Այս օրինագծերը ենթադրում են ինտերնետի վերահսկում իշխանությունների և հեղինակային իրավունքները կրողի կողմից։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» |