19 սեպտեմբերի 2003 - 23:47 AMT
ՄԵՂՐԻՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ԵՆ ՏԻՖԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐ
Մեղրի քաղաքում արձանագրվել են տիֆի հիվանդության դեպքեր, այդ մասին հայտնի է դարձել այսօր պաշտոնական աղբյուրներից: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի առողջապահության նախարարությունում, ներկայումս ախտորոշումը հաստատվել է վեց հիվանդի մոտ: Սակայն, ոչ պաշտոնական տվյալներով, Երեւանի հիվանդանոցներ են դիմել արդեն տասից ավելի մեղրեցիներ: Մեղրիում ստեղծվել է օպերատիվ շտաբ` իրադրությունը հսկելու համար: Դպրոցներում, հիվանդանոցներում անց են կացվում պրոֆիլակտիկ աշխատանքներ, ջրի մաքրման կայանում խիստ հսկողություն է սահմանված: