Ավարտվեց «Նա/Նե» մրցանակաբաշխությունը, հայտնի դարձան հաղթողները

Ավարտվեց «Նա/Նե» մրցանակաբաշխությունը, հայտնի դարձան հաղթողները

PanARMENIAN.Net - Փետրվարի 10-ին տեղի ունեցավ «Նա/Նե» չորրորդ մրցանակաբաշխությունը:

Մասնակից նյութերը պետք է անդրադառնային քաղաքական, հասարակական և տնտեսական ոլորտներում կանանց գործունեությանը, ձեռքբերումներին ու նվաճումներին, խնդիրներին ու մարտահրավերներին` այս ամենը դիտարկելով տղամարդկանց և կանանց հավասարության տեսանկյունից, ինչպես նաև գենդերային բռնության թեմային։

Լավագույն հեռուստատեսային նյութ անվանակարգում իրենց աշխատանքներն էին ներկայացրել 15 հեղինակ, սակայն առաջին մրցանակ չի սահմանվել: Երկրորդ մրցանակին արժանացել է Արման Սուլեյմանյանը (Սիվիլնեթ):

Տպագիր հոդված անվանակարգում նյութեր էին ներկայացրել 28 հեղինակ: Առաջին մրցանակին արժանացել է Լիանա Սիրունյանը, «Հայաստանի զրուցակից» թերթից, «Դե ասա` քաղաքավարի ամուսնալուծվել եք...» նյութի համար:

Առցանց կամ բլոգում զետեղված հոդվածներից լավագույնն է ճանաչվել Երանուհի Սողոյանը hetq.am կայքից « Հայրն արգելել է աղջկան դպրոց գնալ. «Ես չեմ ուզե իմ էրեխեն 6 տղու հետ դասի նստի» հոդվածի համար:

Սոցիալական և առևտրային գովազդի ոլորտում նույնպես առաջին մրցանակ չի սահմանվել: Երկրորդ մրցանակ է ստացել Ստատուս Հոլդինգ ընկերությունը:

Ֆոտոռեպորտաժներից լավագույնն է ճանաչվել Փիրուզա Խալափյանը «Շների դրախտը. Երևանում` դաշնակահար Նունեի հովանո ներքո» ֆոտոէսսեի համար:

Ռադիոնյութերից ոչ մեկը չի արժանացել որևէ մրցանակի: Ժյուրիի հատուկ մրցանակ է ստացել Անի Ասատրյանը Times Armenian-ից «Դժբախտ լինելու ազատությունս եմ ուզում» նյութի համար: «Ֆեյսբուքցիների համակրանք» մրցանակին արժանացավ Գրիգոր Երիցյանը «Գենդերային խնդիրներ. որքանո՞վ են կինն ու տղամարդը հավասար ՀՀ-ում» նյութի համար:

Բացի վերը նշված անվանակարգերից, մի շարք հաստատություններ սահմանել էին իրենց մրցանակները: Դրանք էին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը, Վորլդ Վիժն Հայաստան գրասենյակը, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան, Eritasard.am երիտասարդական առցանց պարբերականը, «Մենք հանուն քաղաքացիական հավասարության» ՀԿ-ն, ՀՀ աշխատանքի և սոցիական հարցերի նախարարությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---