10 փետրվարի 2012 - 20:29 AMT
Իրանը նոր սուզանավեր է ստացել

Իրանում կառուցված երկու թեթև սուզանավեր տեղական նավատորմի մեջ են մտել, հաղորդում է ԻՐՆԱ պետական գործակալությունը:

Այդ քայլը դիտարկվում է որպես միջուկային ծրագրի առնչությամբ Արևմուտքի հետ հարաբերություններում լարվածության պայմաններում Իրանի պաշտպանունակության արդիականացմանն ուղղված ջանքերի մի մաս, գրում են իրանական լրատվամիջոցները:

Նոյեմբերին Իրանի իշխանությունները հաղորդեցին, որ երկրի ՌԾՈՒ համալրել են «Գադիր» դասի երեք սուզանավեր: Համարվում է, որ Իրանն ունի 12 սուզանավ, որոնցից երեքը նա ձեռք է բերել Ռուսաստանից, սակայն հստակ թիվը չի հրապարակվում: