Եգիպտոսի գործող իշխանությունները կաշխատեն մինչև երկրի նոր նախագահի ընտրվելը

Եգիպտոսի գործող իշխանությունները կաշխատեն մինչև երկրի նոր նախագահի ընտրվելը

PanARMENIAN.Net - Եգիպտոսի գործող իշխանությունները` Քամալ ալ-Գանզուրիի գլխավորությամբ կաշխատեն մինչև այս տարվա ամառվա սկիզբը, երբ ընտրվի երկրի նոր նախագահը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով եգիպտական լրատվամիջոցներին:

«Ալ-Գանզուրիի նախարարների կաբինետն իր գործառույթները կկատարի ընդհուպ մինչև նոր նախագահի ընտրվելը»,- հայտնել է ներկայումս երկիրը ղեկավարող Ռազմական խորհրդի ներկայացուցիչը: Նա հերքել է այն տեղեկատվությունը, որ ներկայիս կառավարությունը հրաժարական է տվել կամ նման մտադրություն է ունեցել:

Մի քանի օր առաջ «Ազատության և արդարության կուսակցության»` «Մահմեդական եղբայրներ» իսլամական շարժման քաղաքական կազմակերպության նախագահ Մուհամմեդ Մուրսին հայտարարեց կոալիցիոն կառավարություն ձևավորելու պատրաստակամության մասին, որի մեջ պետք է մտնեն «Եգիպտոսի բոլոր քաղաքական ուժերը` խորհրդարանում իրենց ներկայացվածությանը համաչափ»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---