11 փետրվարի 2012 - 09:51 AMT
ԱՄՆ հետախուզությունը հերքել է Կիմ Չեն Ինի սպանության մասին լուրերը

ԱՄՆ հետախուզությունը հաղորդել է, որ հաստատում չի գտել այն տեղեկատվությանը, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը սպանվել է, հաղորդում է CNN-ը:

«Նման փակ հասարակության պարագայում, ինչպիսին ԿԺԴՀ-ում է, ոչ մի բանի մեջ չի կարելի 100 տոկոսով վստահ լինել»,- ասել է աղբյուրը: Նրա խոսքով այս ամենը «Հարավային Կորեայի տնտեսությունը խոչընդոտելու պլանավորված ջանքերի» մի մաս է: