11 փետրվարի 2012 - 10:06 AMT
Ահմեդ Դավութօղլու. Իրանի դեմ հարձակումը աղետաբեր կլինի

Իրանի դեմ հարձակումը աղետաբեր կլինի:Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Վաշինգտնուոմ, Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում (CSIS) կայացած մամլո ասուլիսում: Ըստ նրա, այդ տարբերակը նույնիսկ չպետք է քննարկվի, հատկապես հիմա, Մերձավոր Արևելքի համար այս բեկումնային պահին:

Դավութօղլուն ասել է, որ Իրանն այժմ պատրաստ է բանակցությունների միջուկային ծրագրի շուրջ և «հասկանում է բանակցությունների անհրաժեշտությունը», հայտնում է ՌԲԿ-ն, հղում անելով «Ռոյթերս» գործակալությանը: